|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ քիչ առաջ ավարտված Հայաստան-Լեհաստան ֆոիտբոլային խաղին, որտեղ Հայաստանը խոշոր հաշվով պարտություն կրեց: Լրագրողների դիտարկմանը, թե այդ պարտություններում իր մեղքն ունի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Շարմազանովը չհամաձայնեց, ասելով. «Ռուբեն Հայրապետյանն այս տարիների ընթացքում շատ շատ մեծ բաներ է արել հայկական ֆուտբոլի համար: Երբ Հայաստանի հավաքականը հաղթանակներ էր տոնում, կարող էիք չէ՞ այդ ժամանակ ասել. «Կեցցե Հայրապետյանը»:Ուրեմն եթե այն ժամանակ չեք ասել. «Ապրի Հայրապետյանը», էսօր մի քննադատեք: Նա անում է հնարավորինս ամեն ինչ հայկական պատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար: Ես հավատում եմ մեր հավաքականին, ես անուղղելի լավատես եմ, պետք չէ վհատվել: Բրազիլիայի նման հավաքականը պարտվեց Գերմանիային, բայց Բրազիլիայում ոչ ոք երես չթեքեց Բրազիլիայի հավաքականից»,- ասաց Շարմազանովը: