Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անշուշտ վատ է, բայց երևի բնական է, որ տղաները երկու խմբի են բաժանվել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Սրբազանը նշեց, թե այդպես էլ պիտի լիներ` մի մասը պետք է գոհ լիներ, մյուսը` դժգոհ, դժգոհները պետք է շարունակեին, գոհերին էլ պիտի որակեին դավաճան:
«Ամեն դեպքում` ամեն ինչ պետք է կատարեն օրենքի սահմաններում, որպեսզի ոչ մեկն էլ խոսելու տեղ չունենա, թե օրենքը խախտեցին, դրա համար էլ այս եղավ, այն եղավ: Պետք է լինել օրենքի սահմաններում: Եթե ոստիկանությունը պահանջում է փողոցը բացել և մի մասն էլ համաձայնել է դրան, ուրեմն ավելի լավ է բացել, ինչո՞ւ գնալ կոնֆլիկտի, կոնֆլիկտի գնալը մեծ հերոսությո՞ւն է: Ոչ, երբեմն հերոսություն է նաև ընկրկելն ու նահանջելը` հանուն խաղաղության, մարդկանց անվտանգության»,- ասաց սրբազանը:
Նա նշեց նաև, որ Գյումրիում էլ են բողոքի ակցիաներ անցկացվում, բայց այնտեղ հավաքն ավելի փոքրաթիվ է և խաղաղ: