Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խնդիրը ոչ թե Արցախի գրավյալ տարածքներից տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տալն է, այլ նրանց աջակցելը թեկուզ առանց կարգավիճակի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայ դատի եվ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մամուլի ասուլիսում։
Հարցին՝ ինչո՞ւ ոչինչ չի արվում նրանց փախստականի կարգավիճակ տալու ուղղությամբ, Մանոյանը պատասխանեց, որ այդ մարդիկ տեղահանված են, բայց իրենց երկրում փախստական չեն կարող լինել, նրանք բոլորն էլ ունեն Հայաստանի անձնագիր, մինչդեռ «ներքին տեղահանվածը» մի ուրիշ կարգավիճակ է, որը կարող է նաև ընդունելի լինել միջազգային հանրության համար և այդ ուղղությամբ հնարավոր կլինի նրանց իրավունքները պաշտպանել։
«Հարցն այն է, որ մենք պետք է նաև հստակ քաղաքականություն ունենանք՝ անկախ թե ինչ կարգավիճակ ունեն՝ մեզ համար պարզ է ում մասին ենք խոսում։ Մենք կարծում ենք՝ այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություններ ունի, և այդ պարտավորություններից է ինքը խուսափում։ Տեղահանվածները կարծում են, որ եթե կարգավիճակ ունենան՝ պետությունը պարտադրված կլինի իրենց խնդիրները լուծել, բայց իրականում այդպես չէ․ պետությունը եթե ցանկություն ունենա՝ առանց պարտադրանքի կաջակցի, դրանից է խուսափում, ոչ թե այն պատճառով, որ փախստականի կարգավիճակ չունեն, այլ պարզ է, որ չի ուզում, դա է, որ պետք է փոխվի, այլ ոչ թե անպայման փախստականի կարգավիճակ լինի։ Անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատանք տանել»,-ասաց Կիրո Մանոյանը։
Նա վստահ է, որ այս իշխանությունը ցանկության դեպքում էլ չի կարող այդ խնդիրները լուծել։
«Պարզ մարդկային բան է․ ես հիմա դուրս գամ, փողոցում կռվեմ՝ ինձ ծեծեն, վերջը հերոսությո՞ւն անեմ, չի լինի։ Իմ եղբա՛յրը կարող է գալ՝ հերոսություն անել, որ՝ նրան ծեծեցիր՝ ինձ չես կարող, բայց ես չեմ կարող հերոսություն անել»,-ասաց Կիրո Մանոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․