Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պայմանական է ասել, որ երեք տարի առաջ պատերազմն ավարտվել է. պատերազմը չի ավարտվել, շարունակվում է, խայտառակությունը, նվաստացումն ու պարտությունների շարանն անվերջ շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի հեռտ զրույցում նշեց Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
Դիտրկմանը, որ այսօր բարձրաստիճան պաշտոնյաները չայցելեցին Եռաբլուր, նա ասաց. «Ավելի լավ, որ չայցելեցին, երանի երբեք չայցելեն, որովհետեւ իրենք արժանի էլ չեն այդ հողը կոխելու: Ընդհակառակը, նրանց չպետք է թույլ տալ, որ մտնեն «Եռաբլուր»: Նրանց այս երեք տարվա գործողությունները «Եռաբլուրի» հերոս տղաների արածի զրոյացումն է: Արցախի կորուստը ամեն մի հայի համար պետք է անձնական ողբերգություն լինի: Ցավոք, կա մի հատված, որի համար դա ողբերգություն չի: Կամ ջայլամական մոտեցում ենց ուցաբերում՝ ասելով, թե Արցախը արդեն իսկ Հայաստան չէր: Այդ ասողներին ինչպե՞ս կարելի է հայ համարել: Եթե հայ էլ են՝ դավաճան են»:
Անդրադառնալով Ադրբեջանի պահվածքին, Աջապահյանն ասաց.«Ալիեւը ճիշտ է վարվում, ինքը մեզ ցույց է տալիս, թե մենք ինչպես պետք է վարվեինք 1994-ին, երբ մենք հաղթած էինք: Ալիեւի պահանջները գնալով խստանալու են, պահանջվելու են այդ անկլավային գյուղերը, պահանջվելու է միջանցք, թուրքերի վերադարձ եւ այլն: Քանի դեռ սրանք հայտարարում են, որ խաղաղության օրակարգով են գնում, խաղաղության խաչմերուկ են քարոզում... ի դեպ, խաչմերուկը չի կարող լինել խաղաղության, դա հիմարություն է: Խաղաղությունից առաջ հաշտությունն է կարեւոր, եթե հաշտություն չկա, չի կարող լինել խաղաղություն, իսկ հաշտության բոլոր կամուրջները խորտակված են: Հաշտություն հնարավոր էր այն դեպքում, եթե Արցախը մնար հայկական»:
Հարցին,թ ե այս պայմաններում ի՞նչ պետք է անի Հայաստանը, նա պատասխանեց. «Դա պետք էր անել 1994-ից հետո, հիմա արդեն ոչինչ չի կարելի անել, միակ բանը տեսական ՝ զորանալ, ունենալ ավելի ուժեղ բանակ, քան հարեւանները: Դա հնարավո՞ր է: Հնարավոր է, բայց ռեալ չի»:
Աղբյուրը՝ NEWS.am