Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով եկեղեցուն՝ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»: Իհարկե, միտքը միանշանակ ընկալելի չէ, անգամ զավեշտի է հասնում: Հասկանալու համար, թե այս արտահայտության վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի եկեղեցին, զրուցեցինք Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.
-Այո՛, ամեն իշխանություն Աստծուց է: Ավետարանում այսպես էլ է գրված` իշխանություն կա, որ օրհնություն է, իշխանություն կա, որ պատիժ է: Հիմա մերը պատիժ է, եւ եկեղեցին պետք է զգուշացնի եւ բարձրաձայնի, որ այս իշխանությունը պատիժ է, ժողովո՛ւրդ, փորձանք է, եւ դա էլ անում ենք:
Էլի եմ ասում, այո, նախկինների օրոք սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական բազմաթիվ թերացումներ կային, բայց նախկինների օրոք գոնե մեծ երկիր ունեինք, հաղթանակած բանակ ունեինք, պետական կառույցներ ունեինք գործող: Բայց այս ամենը մեր ժողովրդի համար նվազ կարեւոր է դառնում, կարեւորվում են սրա-նրա ապարանքների հարցերը, այնինչ հայրենիքի սահմաններին, անվտանգությանը որեւէ այլ բան չպետք է հակակշռեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։