|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցեց ակտիվիստների հետ` նրանց հորդորելով ցուցարարներին կոչ անել` հեռանալ Բաղրամյան պողոտայից:
Այնուհետեւ Օսիպյանը զրուցեց լրագրողների հետ. «Բացատրել, բացատրել եւ նորից բացատրել: Բոլոր օրինական հիմքերը կան` ցրելու ցույցը: Բայց մենք չենք ուզում: Փորձում ենք բացատրել: Հաշված րոպեների հարց է մեզ համար` մաքրել պողոտան: Սա անօրինական ցույց է: Բայց մենք ուզում ենք, որ ակտիվիստները բացատրական աշխատանքների արդյունքում սթափվեն, դիմեն քաղաքացիներին, որ նրանք սթափվեն: Երբ վաղը կգա, վաղը կխոսենք»,- եզրափակեց Օսիպյանը:
Ի դեպ, ցուցարարները խոստացան Օսիպյանին, որ վաղը 18:00-ին կհայտարարեն իրենց անելիքների մասին: