|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթ օրը`սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Էրեբունի» ԲԿ-ում. 25-30 տարեկան մի կին մահացել է հիվանդանոց դիմելուց հաշված րոպեներ հետո:
Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ մահացածը Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակչուհի Ազնիվ Պետրոսյանն էր, նա մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Այսօր կնոջ հուղարկավորությունն է:
Աբովյանի գյուղապետ Ավետիք Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հարազատները կնոջ մահվան մեջ որեւէ մեկին չեն մեղադրում: «Երեկ տեղեկացա, որ աղջիկը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, և մահը վրա է հասել հենց սրտի կաթվածից»,- ասաց գյուղապետը:
Նշենք նաև, որ կինը մեկ ամսական հղի է եղել: