Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի 27-րդ տարեդարձի առթիվ:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը:
Մեր պետականության ակունքներում կանգնած Հայոց բանակը միշտ պատվով է կրել պետականաշինության առաքելությունը: Եվ այսօր էլ մեր սպաների ու զինվորների համար ուսանելի են Բանակի հերոսական ուղին, ռազմարվեստի փայլուն դրսևորումները, մարտական սխրանքի պայծառ օրինակները:
Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը, համոզված եմ՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ ուժ ու կամք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին»,- ասվում է ուղերձում: