Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-03-03 20:42
Քաղաքական

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Գեղարքունիքում

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Գեղարքունիքում

Մարտի 3-ին ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց մարզի իրավապահների աշխատանքը և նշելով դեռևս առկա որոշ թերությունների վերացման ուղիները՝ ընդգծեց ոստիկանության դերը հանրային գիտակցության մեջ օրենքի գերակայության ամրագրման գործում:

Ոստիկանության պետը կարևորեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ հատկապես անչափահասների հետ տարվող աշխատանքներում:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանություն-հասարակություն կապի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը որպես հասարակական առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի կայացման գրավական:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  մարզի օպերատիվ իրավիճակին ներհատուկ խնդիրներին, դրանց օրինակով վերլուծեց ոստիկանության գործողությունները նաև համապետական ընտրությունների շրջանում և կարգադրեց աշխատել պրոֆեսիոնալ, անաչառ ու թափանցիկ՝ հանուն հասարակական կարգի և փոխհանդուրժողականության ապահովման:

Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: