Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մարտի 2-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով դրական գնահատեց մարզի ոստիկանների աշխատանքը: Միևնույն ժամանակ՝ հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել նախկինում չբացահայտված հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման խնդրին՝ ընդգծելով, որ արդյունավետ աշխատանքն այդ ուղղությամբ ոչ միայն հանցագործությունների լավագույն կանխարգելումն է, այլև ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման երաշխիքը:
Մանրամասն վերլուծելով համայնքային և ճանապարհային ոստիկանության, անձնագրային, անչափահասների հետ տարվող աշխատանքի և այլ ծառայությունների խնդիրներն ու պատասխանատուների հետ քննարկելով աշխատանքի կատարելագործման ուղիները՝ Վլադիմիր Գասպարյանը, հատկապես կարևորեց օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունավետության անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին՝ ընդգծելով յուրաքանչյուր ծառայողի համար իր գործառույթների բացարձակ իմացության և դրանց լիարժեք կիրարկման անհրաժեշտությունը, ոստիկանության պատասխանատվությունը ընտրությունների շրջանում ոչ միայն պատշաճ կարգուկանոն ապահովելու, այլև հանրային հավասարակշիռ ու հանդուրժողական մթնոլորտ պահպանելու գործում: Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
ՀՀ Ոստիկանություն