|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ մամուլի ծառայության ներկայացուցիչ Նիկոլայ Գորելովը RUSARMINFO-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ընկերության պաշտոնական դիրքորոշումը՝ Երեւանում հոսանքի թանկացման դեմ բողոքների առնչությամբ:
Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ-ն ՀԷՑ-ի 100 տոկոսանոց սեփականատերն է:
«Իրադարձությունները Հայաստանում տեղափոխվել են քաղաքական հարթություն, իսկ մեր ընկերությունը զբաղվում է բիզնեսով, ոչ թե քաղաքականությամբ, ուստի չենք պատրաստվում մասնակից լինել այս գործընթացներին»: Նա ընդգծել է, որ սակագնի վերանայման հարց ընկերությունը չի քննարկում եւ մինչեւ հոսանքի թանկացման որոշման՝ուժի մեջ մտնելը՝ օգոսոտոսի մեկը, իրենք կվերլուծեն իրավիճակը: