Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միայն 2014-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վնասը սակագնային կարգավորման թերացումների պատճառով աճել է 8 տոկոսով և կազմել 10,7 մլրդ դրամ։ Այս մասին ТАСС-ին ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար խորհրդի անդամ, ռազմավարության եւ ներդրումների բլոկի ղեկավար Իլնար Միրսիյապովը։
«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում ՀԷՑ-ի եկամուտները եւ հանգեցնում է քրոնիկ վնասների»,- պարզաբանել է նա՝ նշելով, որ ՀԷՑ-ի սակագնային շահույթը վերջին հինգ տարիներին նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50%-ից հասնելով 23 %-ի։
«Դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից ստացվող լրացուցիչ եկամուտները ստացել են հոսանք արտադրող ընկերությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը։ Եվ սակագնի աճի 73 %-ը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին»,- ասել նա:
Բացի այդ, ըստ Միրսիյապովի, ՀԷՑ-ն իր վրա է վերցնում գլխավոր ռիսկերը. հենց ընկերության վրա է ազդում էլեկտրաէներգիայի ոլորտի հաշվեկշռի խախտումը, որի պատճառով ընկերությունը 2012-ից ի վեր անընդհատ վնասներ է կրում։ Արդյունքում` ՀԷՑ-ը ստիպված է լինում վարկ վերցնել, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ «2015-ին բացասական միտումը շարունակվում է»,- ասել է նա: