կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-26 08:52
Տնտեսական

«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը ՀԷՑ-ի նման մեքենայությունների մեծ փորձ ունի. «ՀԺ»

«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը ՀԷՑ-ի նման մեքենայությունների մեծ փորձ ունի. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Սանկտ Պետերբուրգում փակվել է «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ» ՓԲԸ-Ի «Լենէներգո» դուստր-ձեռնարկության գրասենյակը: ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայության քննչական մարմինը նախօրեից այնտեղ խուզարկություն են սկսել:

 

Տեղի ունեցածը ուղիղ կապ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության շուրջ ծագած վերջին օրերի աղմուկի հետ, ինչի արդյունքում ՌԴ իրավապահները մեծացրել են ուշադրությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ի մյուս դուստր-ձեռնարկությունների նկատմամբ: Այժմ խուզարկում են նաև «Լենէներգոյի» և «Տավրիչեսկի» բանկի նախկին ղեկավարներին: «Լենէներգոն» այդ բանկում 16 միլիարդ ռուբլու ներդրում է կատարել, հետո բանկը սննկացել է: Իրավապահներն այդտեղ փողերի լվացման ռիսկ են նկատել:

Հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, այդ թվում՝ «Լենէներգոյի» նախկին գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալ Դենիս Սլեպովը: Ստացվում է, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի որոշ դուստր-ձեռնարկություններ, որոնցից է նաև «ՀԷՑ»-ը, մեքենայությունների հարուստ փորձ ունեն, և մնում է ընդամենը ստուգումներ բացել դրանցում՝ դա հաստատելու համար: Միայն 2014թ. «Լենէներգոյի» կորուստները կազմել են 8 միլիարդ ոուբլի՝ մոտ 148 միլիոն ամերիկյան դոլար»,–գրում է թերթը։