Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ներկայումս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներդրվում է ծրագրային այն փաթեթը, որի միջոցով հաշվարկվելու են բաժանորդների ծախսերը/վճարումները ս.թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա:
Հաղորդվում է, որ բնակիչ-բաժանորդներն իրենց անդորրագրի վրա հնարավորություն կունենան տեսնել ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը նոր սակագնով, ինչպես նաև հաշվիչի ցուցմունքները: Առանձին նշված կլինեն ինչպես բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող գումարը:
Այս մասին հայտնում է ՀԷՑ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից սպառողների համար հոսանքի սակագինը 1 ԿՎՏ/ ժամի դիմաց ավելացել է մոտ 7 դրամով, որը փոխհատուցելու ծախսերը հանձն է առել կառավարությունը՝ մինչև աուդիտի անցկացումն ու եզրակացությունը:
ՓՄՁ-ների մասով Ընկերությունը հաշիվներ դուրս կգրի նույն սկզբունքով:
Հավելվում է, թե քանի որ հաշիվների դուրսգրման նոր մեխանիզմը կարող է տարընթերցումների առիթ հանդիսանալ, «ՀԷՑ»-ը պատրաստ է յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել ծախսերի/վճարումների հետ կապված իրեն հետաքրքրող տեղեկատվությունը: