կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-01 13:30
Աշխարհ

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀԷՑ-ի վնասները կապում է Հայաստանում գործող կարգավորման համակարգի հետ

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀԷՑ-ի վնասները կապում է Հայաստանում գործող կարգավորման համակարգի հետ

Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում բարդ իրավիճակը, երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հանգեցրեց բողոքի ցույցերի, ունի բացառապես տնտեսական, այլ ոչ քաղաքական պատճառներ, և ոլորտի կարգավորման համակարգային խնդիրների արդյունքն է: Այդ մասին ТАСС -ի հետ զրույցում ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարության նախագահ Բորիս Կովալչուկը:

Նա հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտի անցկացման գաղափարը: «Վստահ եմ, որ այդ աուդիտի արդյունքում կարվեն եզրակացություններ, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը»,- ասել է Կովալչուկը:

Ըստ նրա` ՀԷՑ-ի կրած վնասները Հայաստանում գործող կարգավորման համակարգի պատճառով են եղել: Կովալչուկի խոսքով` կարգավորման համակարգը ենթադրում է արտադրող ընկերությունների ֆինանսավորում ՀԷՑ-ի հաշվին, ինչպես նաև ստիպում է ընկերությանը էլեկտրաէներգիա գնել ավելի թանկ, քան նախատեսված է ՀՀ-ում հաստատված էլեկտրական հաշվեկշռով՝ առանց սպառողների կողմից փոխհատուցման:

Նա հավելել է, որ 11 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի ոչ բավարար չափով բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաև  Հայաստանի հիդրոէլեկտրոկայաններում արտադրանքի նվազումը հանգեցրել են նրան, որ Հայաստանի բաշխիչ ցանցերը չեն ստացել 37 մլրդ դրամ եկամուտ: «Դա էլ դարձել է ստեղծված բարդ ֆինանսական իրավիճակի պատճառը»,- ասել է Կովալչուկը: