Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժամանակ» թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր զեղումներից հետո ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք և մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար:
«Նրանց մի մասը, ովքեր բնույթով ընդդիմադիր չեն ու չեն էլ կարող լինել, ստիպված են կուսակցության լիդերների պարտադրանքով ներկա լինել հանրահավաքներին, ավելին՝ իրենց հետ կոնկրետ թվով մարդ բերել, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում: Տարբեր պատճառաբանություններով հրաժարվելը ևս չի ստացվում: Վերջիվերջո «բերման են ենթարկվում» և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրինակով կանգնեցվում են առաջին շարքերում՝ երևալու համար, որ նրանք ևս ներկա են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: