Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստը, որը հրավիրել էր կառավարությունը, աչքի ընկավ աննախադեպ լարվածությամբ: Գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին խոսել լուսաբացին կատարվածի մասին: ԱԺ նախագահը, սակայն, թույլ չէր տալիս խոսել:
Պատգամավորները իրավիճակից դուրս գալու ելքը գտան. նրանք փորձեցին ստեղծագործաբար մոտենալ և իրենց ելույթներում էին փորձում որևէ տեղ մտցնել իրենց բողոքի խոսքը Բաղրամյան փողոցում կատարվածի կապակցությամբ, որպեսզի Գալուստ Սահակյանը հնարավորություն չունենա անջատելու խոսափողները:
Այդ հնարքին դիմած պատգամավորներից էին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Նախ` Միքայել Մելքումյանի ելույթից հետո Գալուստ Սահակյանը ասաց, որ որևէ մեկը չի արգելում, որ պատգամավորներն իրենց բողոքն արտահայտեն, բայց դա պետք է լինի` հստակ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն: Նա կոչ արեց բոլորին` դատել տրամաբանված ու հանգիստ:
«Ճիշտն ասած` առավոտվա դեպքերը մի տեսակ թյուրիմացության մեջ գցեցին, որովհետև ես ինֆորմացված եմ, ամբողջ պատկերը տեսել եմ, երիտասարդների մեծ մասը չգիտեր` ինչ աներ: Ոստիկանությունը հորդորում էր, խնդրում էր, առաջարկում էր երեք օր շարունակ: Եվ, աղմուկ ստեղծելով, առաջ չենք գնա: Տրամադրվեք արտահերթ նիստի օրակարգի հարցերի շուրջ»,- հորդորեց Գալուստ Սահակյանը: