Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Կերան պետությունն ու գցեցին նախկինների վրա։
Պատերազմում պարտվեցին և գցեցին նախկինների վրա։
Բանակը, ազգային մշակույթը, պատմությունն ու արժեքները ապականեցին և գցեցին նախկինների վրա։
Արցախը շատ ուղիղ ճանաչեցին Ադրբեջանի մաս և գցեցին նախկինների վրա։
ՀՀ-ից տարածքներ ենք կորցրել քիչ է, մի բան էլ 8 գյուղերի անվանեցին անկլավ, ճանաչեցին Ադրբեջանի մաս և գցեցին նախկինների վրա։
Անհայտ թվաքանակով գերիներ հանձնեցին, փոխարենը ակնհայտ հանցանք կատարած երկու ադրբեջանցիների, որոնք ձերբակալվել էին նախկինների ժամանակ բաց թողեցին և գցեցին նախկինների վրա։
Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին և գցեցին նախկինների վրա։
Բարեկամ երկրների հետ հարաբերությունները փչացրեցին և գցեցին նախկինների վրա։
Խնամի ծանոթ բարեկամից անդին` ամուսին, եղբոր տղա, աներձագ ու լիքը փոխկապակցված անձանց պաշտոններ բաժանեցին ու գցեցին նախկինների վրա։
Երկիրը սարքեցին, ոստիկանապետություն, պադավատապետություն և գցեցին նախկինների վրա։
Պետության պարտքը դարձրեցին ավելի քան 11,3 միլիարդ դոլար ու գցեցին նախկինների վրա։
Ինչքան վարկով հեռուստացույց ու լվացքի մեքենա առնող կար, պաշտոն ստանալուց հետո դարձան մի քանի հարյուր հազարավոր դոլարի ունեցվածքի տեր և գցեցին նախկինների վրա։
Աջ ու ձախ հայերի վրա մուննաթ գալով, քաղաքական բռնադատվածների քանակն ավելացրեցին, իսկ Ալիևին պատշաճ պատասխանելու դուխ չունեցան ու գցեցին նախկինների վրա։
Նոյեմբերի 9-ի թղթի կտորով առանց մի կրակոցի հանձնեցին ավելի շատ տարածքներ քան կորցրել էինք պատերազմի ընթացքում և գցեցին նախկինների վրա։
Նոյեմբերի 9-ի թղթի 9-րդ կետով ճամփա խոստացան թշնամուն Սյունիքով, երը պետք է հսկեն ռուսները և միջանցքի թեման գցեցին նախկինների վրա։
Հայաստանում նախկինների վրա մեղք բարդեցին, Արցախում ներկաների։
Խելագարանոց։
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ
տնտեսագետ