| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական հասարակության բողոքի ներկա փուլում կտրուկ զարգացումներ չի ակնկալում:
«Շատ կտրուկ զարգացումներ չեմ ակնկալում: Չեմ բացառում, բայց չեմ էլ տեսնում: Ես այս խնդիրը չեմ համեմատում տրանսպորտի թանկացման հետ: Դրանք բավականին տարբեր խնդիրներ են: Իհարկե, ոչ ոք ոգևորված չէ սակագնի բարձրացմամբ, քանի որ դա բոլորիս է վերաբերում: Թե քաղաքացիական շարժումն ի՞նչ ուղղությամբ կգնա, չեմ կարող ասել»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով այն հարցին, թե «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ցույցին ԲՀԿ-ն կունենա՞մասնակցություն, Մելքումյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն չի քննարկել «Ոչ թալանին» նախաձեռնության` այսօր կազմակերպելիք բողոքի ցույցին միանալու հարցը: Մենք` որպես քաղաքական ուժ, միշտ էլ պատրաստ ենք քննարկել հասարակությանը հուզող ցանկացած սոցիալական խնդիր: Եթե լինի անհրաժեշտություն, որ քաղաքական ուժը միջամտի, և դա էլ տանի խնդրի լուծման, մենք մեր քայլերն անպայման կանենք: Բայց եթե մենք տեսնում ենք, որ այդ պայքարը ինչ-որ կետի է տանելու... Չեմ ուզում նորից հետ գնալ և ձեզ ու մեզ հայտնի պատմությունը հիշել: Եկեք` մի քիչ իրատես լինենք»:
Մելքումյանն ասաց նաև, որ դեմ չէ, որ պայքարը նախաձեռնողները հաջողության հասնեն իրենց փոխարեն: «Թող հասնեն հաջողության ում փոխարեն ուզում են: Մենք նման ամբիցիաներ չունենք»,- ասաց ԲՀԿ-ականը: