Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մնում ենք հրապարակում․ վաղն առավոտ ժամը 8։15-ից կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքի ժամանակ։
Նա նշեց, որ վաղը կազմակերպված տարբեր խմբեր քաղաքի տարբեր հատվածներում կփակեն փողոցները, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել ակցիաներին, բայց չգիտեն՝ որ հատվածում, թող առավոտյան 8։15 գան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կձևավորվեն խմբեր և ամեն մեկը կշարժվեն ակցիաների ուղղություններով։
Իշխան Սաղաթելյանը տեղեկցրեց, որ վաղը փակվելու են նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողնան կենտրոնանալ Երևանում։
Նա կոչ արեց շարունակել դասադուլը և գործադուլը։
Հավաքի ժամանակ բեմի մեծ էկրանին ցուցադրվեցին ոստիկանության այսօր կիրառած բռնության կադրերը։
«Սա այսօրվա ոստիկանության մեջ գտնվող մի քանի ասկյարների պահվածքն էր։ Եթե Նիկոլին թվում է, որ ոստիկանության միջոցով կարող է այս ժողովրդին ճնշել, թող տեսնի այս ժողովրդին ու համոզվի, որ սա անկասելի է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա ձեռքին ոստիկաններից մեկի ուսադիրն էր, որը մնացել էր ցուցարար երիտասարդի ձեռքին այսօրվա ակցիաների ժամանակ։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ այդ ուսադիրը գետնին չեն նետի, քանի որ, ի տարբերություն Նիկոլի, ուսադիրները հագող են, պետության հարգող են, ոչ թե քանդող, ելույթից հետո կհանձնի ոստիկանությանը՝ հասկացնելով, որ իրենց հետ հարց չունեն։
Ապա հավաքվածները ծափահարեցին ոստիակությանն ու ասացին՝ «կանգնեք պետության կողքին՝ ոստիկանը Նիկոլ չէ»։
ՊՊԾ պետին, սակայն, այս ամենը չի վերաբերում, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, խոստացավ անձամբ, բայց բոլորի անունից, որ նրա ուսադիրները տապալելու են գետնին, որովհետև ինքը դրանց արժանի չէ, ինքը բռնություն է գործադրել լրագրողի, կին պատգամավորի նկատմամբ։
«Արա՛, դու պետության պահպանության ծառայությամբ ես զբաղվում, ոչ թե քացի տալով, եթե էդպես շարունակես, ողջ ժողովրդի ոտի տակ ես ընկնելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ ինչ պլանավորված է՝ մի քանի բան էլ ավելիով գնում է․ «Վախենում եմ նախատեսված օրից շուտ սրանց տապալենք»։
Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ վաղը հայ-թուրքական հաշտեցման ՀՀ բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ անունից հանդիպելու է թուրք գործընկերոջ հետ։
«Դուք ժողովրդի անունից մանդատ չունե՛ք բանակցելու, մի՛ չարչարվեք, դուք մի քանի օր հետո մանդատ չեք ունենալու և չեք կարող խոսել ժողովորդի անունից, Էդողանը և Ալիևը շատ են տխրելու, բայց անելիք չունեն»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ելութի վերջում նա ասաց, որ Ֆրանսիայի հրապարակում լինելու են դասընթացներ տարբեր հետաքրքիր թեմաներով և հավաքվածները կարող են լսել լավագույն մասնագետներին։
Մանրամասն՝ տեսանյութում․