Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են գազի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրերը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հարց ուղղեց ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: «Պարզ հարց է հետաքրքրում` մենք տարիներով Ձեզ հետ միասին ենք աշխատել, բարդ իրավիճակներում ենք եղել, բայց միշտ մի սկզբունքով ենք առաջնորդվել, որ կարելի է ինչ-որ բան թաքցնել, բայց երբեք չստել: Եկեք ազնիվ լինենք ոչ միայն պատգամավորների, այլ նաև ժողովրդի հետ: Որպես ՀՀ քաղաքացի, անկեղծ ասած, խաբված եմ զգում, որովհետև Դուք բազմիցս այս ամբիոնից հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել»,- ասաց նա:
Օսկանյանը նշեց, որ ՀՀ-ն պարտք է կուտակել, և ԱԺ-ն այսօր պետք է հավանություն տա այդ պարտքին: «Բայց Դուք չեք ներկայացրել այդ հարցը ԱԺ-ին, և երբ Ձեզ հարցրել ենք, Դուք հերքել եք, որ գազի գինը բարձրացել է: Հիմա կանգնել ենք փաստի առաջ, երբ ուզում եք մեզ մասնակից դարձնել այն գործարքին, որին Դուք մասնակից եք եղել: Եկեք բաց խոսենք` ե՞րբ է գինը բարձրացել եւ ինչո՞ւ»:
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ ինքը երբեք չի ասել, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել, ասել է, որ բանակցություններ են ընթանում` վերջնական հարաբերությունները ճշտեն, նոր կասեն:
«Մենք այլ բան չենք հայտարարել, այո', այն ժամանակ խնդիրը դրվել էր, բայց թե ինչքան, պարզ չէր: Բանակցությունները ավարտվեցին, վերջնական առումով ներկայացրեցինք ձե: Մինչ բանակցությունների ավարտը իմաստ չուներ ձեզ որևէ բան ներկայացնել: Սա է ամբողջ պատմությունը»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ երեք հարյուր միլիոն դոլարը կուտակվել է 2011-ից, և միայն բանակցությունների ավարտին է պարզ դարձել, թե որքան պարտք է ձևավորվել: