Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած ևս մեկ վիճահարույց օրինագիծ՝ «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախատեսվում է «պետական պարտք» արտահայտությունը փոխարինել «կառավարության պարտք» արտահայտությամբ, ինչը հնարավորություն կտա կառավարությանը ներգրավելու նոր պարտքեր:
Հիմնական զեկուցողն էր գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նախ նշեց, որ Հայաստանը պետական պարտք է սկսել ներգրավել 1993-ից: Ատոմ Ջանջուղազյանը դրական գնահատեց օրենքի փոփոխությունը, որովհետև «այն հնարավորություն կտա հստակեցնելու պետական պարտքին վերաբերող սահմանափակումները` արդյունքում` որոշակիացնելով կառավարության պարտականությունները պետական պարտքի սահմանափակումների ներքո»:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց նրան` ասելով, որ դեռ բյուջեի քնարկումների ժամանակ է բարձրացրել այն հարցը, որ ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը մոտեցել է վտանգավոր եզրագծին, իսկ Ջանջուղազյանն ասել է, որ դեռ եզրագծին հասնելու տեղ ունեն: Պատգամավորը հարցրեց, թե այս պահի դրությամբ ՀՀ-ն կարո՞ղ է ևս 10 միլիարդ դրամ պարտք վերցնել: Նաև` թե ի՞նչ տարբերություն` կառավարությո՞ւնն է պարտքը վերցնում, թե՞ ՀՀ-ն:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ, մայիսի 1-ի դրությամբ, պետական պարտքը կազմում է 4,6 միլիարդ դրամ, ավելին՝ Հայաստանը պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցուցակում է: Նա խոստովանեց, որ իսկապես մոտենում են վտանգավոր եզրագծին, բայց` ոչ արագ տեմպերով, նշեց նաև, որ Հայաստանը մեկուկես միլիարդ դրամ ներգրավելու հնարավորություն ունի: