|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ԱԺ-ում Հանրապետական խմբակցությունը նիստ է գումարել, որին մասնակցել է ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հանրապետական խմբակցությունը քննարկել է մայրության նպաստների կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստների վիճահարույց հարցը:
Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ խմբակցությունը բավական լրջորեն քննարկել է մեծ հնչեղություն ստացած այդ հարցը:
Կառավարությունը, լսելով բոլոր առաջարկները, ներկայացրել է օրենքի նոր տարբերակ, որում հաշվի են առնվել բոլոր մտահոգությունները: Մասնավորապես` բոլոր նպաստները, որոնք նախատեսված են եղել նախկին օրենքով, մնում են նույնը: Միայն սահմանվել է աշխատավարձի շեմ, այսինքն` մինչև մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող մայրերը հարյուր տոկոսով են ստանալու նպաստները, իսկ մեկ միլիոն դրամից ավելի ստացողների համար նախատեսվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել, և այդ հարցը դեռ քննարկվում է: Ի դեպ, մեկ միլիոն դրամից ավելի ստանում է 400 կին: Քննարկվում է, որ մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող մայրերի նպաստը պետք է փոխհատուցի գործատուն: