Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր ԱԺ-ում, երբ քննարկվում էր 2014թ. բյուջեի կատարողականը, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, թե որքա՞ն է կազմում Հայաստանի պետական պարտքը:
Նշենք, որ Ատոմ Ջանջուղազյանը զեկուցելու ժամանակ նշել էր, որ Հայաստանը ցածր պարտքի բեռ ունեցող երկրների ցուցակում է, և պարտքի սպասարկումը ռիսկեր չունի:
«Ինչքա՞ն տեղ ունենք` պարտք վերցնելու, որ հայտնվենք ռիսկային դաշտում»,- հարցրեց պատգամավորը:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ պետական պարտքը կազմում է 4 միլիարդ 441 միլիոն դոլար: Իսկ թե որքանով է պարտքը վտանգավոր, դա գնահատվում է որոշակի ցուցիչներով: «Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը երբ գերազանցում է 60 տոկոսը, երկիրը պարտքի տեսակետից գտնվում է ռիսկային գոտում, ինչը սահմանված է երկրի օրենսդրությամբ` «Պետական պարտք մասին» օրենքով»,- ասաց գլխավոր գանձապետը՝ հավելելով, որ նշված ցուցանիշներին Հայաստանը չի մոտեցել, ինչը հիմք է տալիս ասելու, որ ռիսկային գոտում չենք:
«Այս ցուցանիշները հաշվի առնելով` կարող ենք ասել, որ Հայաստանը համարվում է պարտքի նվազ բեռ ունեցող երկիր»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը: