կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-09 11:36
Քաղաքական

Նվազ է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը. տրվեց նոր հանձնարարական

Նվազ է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը. տրվեց նոր հանձնարարական

Այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

«Բազմիցս արձանագրել ենք ՏԻՄ համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ: ՏԿԶ նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չի կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, նվազ է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Այդ հարցերի լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունը, պետք է առաջարկել էապես նոր մոտեցումներ»,- ասաց վարչապետը:

Այդ պատճառով  ՏԿԶ նախարարին հանձնարարվեց երկու մասում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայությամբ, միջազգային փորձագիտական խմբերի հետ, մշակել համապատասխան նյութեր և տրամադրել այն համայնքներին, միաժամանակ նախարարության և մարզպետարանի միջոցով վերահսկել դրանց իրականացումը:

«Մեթոդաբանությունը տվել ենք, հիմա երկասմյա ժամկետում պետք է ինտենսիվ աշխատել, որպեսզի կարողանանք կիրառական պրոդուկտ ստանալ»,- ասաց Կարապետյանը: