Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ թեև վարկային ծրագրի նպատակը լավն է, սակայն ինքը դեմ է վարկին: Ավելին` այդ վարկով ավելի լավ է մի գործարան, արտադրություն բացվեր Գյումրիում, որովհետև լուսավոր փողոցները չեն կարող կանգնեցնել գյումրեցիների աղքատությունն ու արտագաղթը: Մինչդեռ կառավարության վերցրած վարկերը «թամբալ մարդու վարկեր են»: Պատգամավորի խոսքով` տարիներ առաջ մեկ շնչին 500 դոլար վարկ պարտք էր բաժին ընկնում, երբ բնակչությունը գնալով քչանում է, հիմա արդեն մեկ շնչի վրա 2000 դոլար պարտք է ծանրանում: Ուստի վարկով ասֆալտ փռելուց ու փողոցները լուսավորելուց հետո գյումրեցին ավելի արագ կսլանա այդ ճանապարհով դեպի արտերկիր:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը արձագանքեց, որ ՀՀ-ն միջազգային կառույցների կողմից չի համարվում պարտքի սպասարկման առումով անհանգստացնող երկիր, այլ պարտքի նվազ բեռ ունեցող երկիր է:
«Մենք համարվում ենք պարկեշտ և հուսալի գործընկեր, դրանով է պայմանավորված ՀՀ-ին վարկավորելը: Մեզ էլ համարում են վարկունակ գործընկեր»,- ասաց նա` քննադատելով այն մարդկանց, որոնց հավանաբար ձեռնտու չէ, որ Գյումրին ունենա բարեկարգ փողոցներ: