կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 14:02
Հասարակություն

Սպորտի նախարարը ոչ մի վախ էլ չունի, կարող է հենց հիմա էլ գնալ Բաքու

Սպորտի նախարարը ոչ մի վախ էլ չունի, կարող է հենց հիմա էլ գնալ Բաքու

Այսօր լրագրողները հարց ուղղեցին սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանին Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի վերաբերյալ: Հարցին, թե ինչո՞ւ ինքը չի մեկնել, գուցե վախեցե՞լ է, նա պատասխանեց. «Ադրբեջան չեմ մեկնել ոչ թե վախի, այլ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Ես պատրաստակամ եմ հենց հիմա էլ գնալ: Սպորտսմենները վախ չեն ունենում, ասեմ` իմանաք»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվում են Եվրոպական առաջին խաղերը, որոնց մասնակցում են նաև հայ մարզիկները։

Նախարարը նշեց, որ կարիք չկա սպորտը խառնել քաղաքականության հետ։ «Սա սպորտ է, և Եվրոպական խաղերը Ադրբեջանի սեփականությունը չեն, դրանք Օլիմպիական միջազգային կոմիտեի սեփականությունն են»: 

Հարցին, թե անգամ միջազգային լրատվամիջոցներն են գրում, որ հայկական պատվիրակությունը լավ վերաբերմունքի չի արժանանում, նախարարը պատասխանեց. «Չկա տենց բան, ես ձեզ փաստում եմ` ամեն օր կապվում ենք նրանց հետ ու խոսում, չկա նման բան»:

Իսկ թե ի՞նչ է սպասվում Ադրբեջանում լավ արդյունքներ գրանցած մարզիկներին, նախարարն ասաց. «Կապրենք, կտեսնենք»: