|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իրանի սպորտի նախարարությունը երկրի ֆուտբոլի բոլոր հավաքականներին արգելել է գնալ Թուրքիա:
Ըստ Haber.Sol.-ի՝ նախարարությունն այդ որոշման կապակցությամբ հրահանգ է ներկայացրել Իրանի սպորտային բոլոր ֆեդերացիաներին: Որպես արգելքի պատճառ` նշվել է Թուրքիայում առկա իրավիճակը, նաև` անվտանգությունը:
Արգելքը կգործի մինչև հավելյալ ծանուցումը:
Ի դեպ, Իրանի ԱԳ նախարարությունը երեկ իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիա:
Հիշեցնենք, որ ռուս դեսպանի սպանությունից հետո Իրանը ժամանակավորապես փակել է իր հյուպատոսությունները Թուրքիայում: