Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին մի «գաղտնի» նամակ է գրել: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց ձեռք բերել այդ նամակի պատճենը: Տեղեկացնենք, որ գրությամբ Բիբինը զգուշացրել է Նազարյանին, որ եթե էլէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկանա, հնարավոր է Հայաստանում անխափան էլէներգիա չունենանք:
«Ընկերությունը չի կարող երաշխավորե՛լ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը»,- նշված է Բիբինի նամակում: Ավելին՝ՀԷՑ գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եթե ՀԾԿՀ-ն ընդամենը 6,93 դրամով թանկացնելու որոշում կայացնի, ապա իրենց ընկերությունը կդիմի այդ հանձնաժողովին «լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով»: Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը սպառնում է էներգամատակարարման համակարգի գործունեությունը դադարեցնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։