Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով` սա առաջին դեպքը չէ, երբ այլ երկրի քաղաքացիները նման ձևով են պահում իրենց մեր երկրում: «Նրանք այդ կերպ փորձում են իրենց պահել ամեն տեղ, բայց ամեն տեղ չէ, որ դա թույլատրում են նրանց»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով ՀԷՑ-ի տնօրենի` ԱԺ լսումներին չներկայանալու, նրա վերաբերմունքի մասին:
Բաբայանի կարծիքով` երբ ինչ-որ մի կազմակերպության ղեկավար թույլատրում է իրեն նման վերաբերմունք ցույց տալ ԱԺ-ի, հասարակության հանդեպ, դա նշանակում է, որ նա իրեն ո\'չ պատասխանատու է համարում հասարակությանը, ո\'չ էլ այս երկրի տարածքում աշխատող, որը ենթակա է այս երկրի բարձրագույն տաճարներին:
«Ես ավելի կողմնակից եմ Բիբինին չմեղադրել, վերջիվերջո, կարող էր Բիբին չլիներ, ի՞նչ տարբերություն` նույն պատմությունը կլիներ: Մենք փորձում ենք մտնել մի համակարգ, որը ոտքից գլուխ կոռումպացված է, և սպասում եք, որ նրանք ազնիվ գործունեությո՞ւն ծավալեն: Նայեք` ինչպես է աշխատում ՀԷՑ-ը: Ես` որպես թատրոնի տնօրեն, կարող եմ ասել` ահավոր վատ. բազմաթիվ թանկարժեք ապարատուրա շարքից դուրս է գալիս տատանումների պատճառով, իրենց թույլ են տալիս առանց զգուշացնելու անջատել հոսանքն այն ժամանակ, երբ 100 հոգի երեխա դահլիճում նստած է, այն դեպքում, երբ թատրոնն ունի երկու գիծ»,- ասաց Բաբայանը` հավելելով, թե Բիբինն իրեն պահում է այնպես, ինչպես մենք ենք թույլ տալիս: