կարևոր
25132 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-24 15:39
Քաղաքական Տարածաշրջան

Եվգենի Պրիգոժինին վերացրել են Ռուսաստանի իշխանությունները կամ Կիևը. Ռուսաստանում շրջանառվող հիմնական տեսակետերը

Քանի դեռ պաշտոնական վարկած չկա, մարդիկ 2 տեսակետ են շրջանառում, թե ինչու է կործանվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Նրա խոսքով՝ գլխավոր տեսակետն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները պատժեցին «Վագներ» խմբի անդամներին՝ ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու համար։ Ըստ երկրորդ վարկածի՝ ինքնաթիռի կործանումը եղել է Ուկրաինական հետախուզության օպերացիայի արդյունք։

«Նույն ինքնաթիռում, բացի Պրգոժինից եղել է նաեւ Ուտկինը, որը «Վագներ»-ի փաստացի ղեկավարն է եղել։ Բայց մյուս հրամանատարները դեռ ողջ են եւ մոտ ժամանակները կհասկանանք՝ ինչ է տեղի ունենալու։ Դեռ նրանց կողմից չի եղել պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարություն»,- ասաց Խալաթյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում  կործանվել է Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, որի հետևանքով տասը մարդ  է զոհվել։ Ուղևորների ցուցակում է եղել նաև «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել ինքնաթիռի կործանման փաստով։