|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով անձնական պատժամիջոցներ են սահմանվել ռուս մշակույթի 119 գործչի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ցուցակում են ռեփեր Բաստան, արտիստներ Իրինա Ալեգրովան, Դմիտրի Բիլանը, Միխայիլ Գալուստյանը, Լարիսա Դոլինան, Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկիտա Միխալկովը և Եվգենի Պետրոսյանը։
Ըստ աղբյուրի՝ սահմանափակող միջոցներ են մտցվել քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի, հեռուստահաղորդավարներ Դմիտրի Կիսելևի և Լեոնիդ Յակուբովիչի, դերասաններ Դմիտրի Դյուժևի և Դմիտրի Խառատյանի, երգիչներ Ռոդիոն Գազմանովի, Վլադիմիր Պրեսնյակովի, Ալեքսանդր Բույնովի և Լոլիտա Միլյավսկայայի նկատմամբ։
Սև ցուցակում են նաև ընդգրկվել օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Ժաննա Բադոևան։
Պատժամիջոցների ենթարկված բոլոր անձանց ունեցվածքը արգելափակվել է տասը տարով։