կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 15:32
Քաղաքական

Մենք ինքներս կրակն ենք ընկել ԵՏՄ-ի ձեռքը, հիմա նաև մեր ղրղզ բարեկամներին ենք տանում մեզ հետ

Մենք ինքներս կրակն ենք ընկել ԵՏՄ-ի ձեռքը, հիմա նաև մեր ղրղզ բարեկամներին ենք տանում մեզ հետ

Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ստորագրված` Ղրղզստանի կողմից ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը Հայաստանի կողմից վավերացնելու հարցը:

Հիմնական զեկուցող` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա նախ դժգոհեց, որ կառավարությունը բերում է հապճեպ պայմանագրեր, որոնց պատգամավորները չեն հասցնում ծանոթանալ:

«Եթե մեր ղրղզ բարեկամները սրտատրոփ սպասում էին, որ միանան ԵՏՄ-ին, կարող էիք քառօրյա նիստերով այդ հարցը բերել: Եթե չեք շտապել, ուրեմն հիմա ինչո՞ւ ենք շտապում: Մենք ինքներս կրակն ենք ընկել ԵՏՄ-ի ձեռքը, հիմա նաև մեր ղրղզ բարեկամներին ենք տանում մեզ հետ»,- ասաց պատգամավորը՝ հարցնելով, թե որն է կառավարության` այդ հապճեպության պատճառը, որ նորմալ ընթացակարգով չեն բերել, այլ արտահերթ նիստով են բերում:

Սուրեն Կարայանը նշեց, որ համաձայնագիրը միջազգային պայմանագիր է և պետք է անցնի համապատասխան ընթացակարգերով` նաև անցնելով քննարկում ՍԴ-ում: Անցյալ շաբաթ քննարկվել է ՍԴ-ում և նոր միայն դրանից հետո բերվել ԱԺ: Կարայանը հավելեց, որ այն հրապարակային փաստաթուղթ է:

Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց, որ դեմ է քվեարկելու այդ պայմանագրին, որովհետև դեմ է ԵՏՄ-ին, և երբ ԵՏՄ-ն քանդվի, սկսելու են համաձայնել իր փաստարկներին: