|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երեկ անդրադառնալով ՌԴ-ում վարչապետ Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման ֆոնին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական ակտիվացմանը, Քոչարյան-Պուտինի, Սարգսյան-Մեդվեդեւի միջեւ անցկացվող զուգահեռներին` «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանն «Առավոտին» ասաց.
«Դա ավելի շատ հենց իշխանական ճամբարի քարոզչության էլեմենտ էր: Այդ նա էր նման զուգահեռներ տանում եւ հույս ուներ, որ Մեդվեդեւի առաջադրման դեպքում էլ Սարգսյանն է պաշտոնավարելու երկրորդ ժամկետում: Հիմա իշխանությունն իր լարած ծուղակի մեջ է ընկել, եւ երբ հայտնի է, որ Մեդվեդեւը հեռանում է, գոնե հոգեբանական մակարդակով իշխանությունների ներսում արդեն երկփեղկվածություն կա: Ինչ վերաբերում է իրական քաղաքական պրոցեսներին, ապա դրանք Հայաստանում են լուծվելու»: