Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարտադիր կենսաթոշակայինի հետ կապված` իմ դիրքորոշումն այնպիսին է, ինչպես բոլորինը` դեմ եմ. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քանդակագործ Արա Ալեքյանը:
Ըստ նրա` օրենքը տեղին չէ, առավել եւս` հիմա` մեր օրերում, երբ մարդիկ հազար ու մի հոգս ունեն: Ալեքյանի կարծիքով` օրենքի կիրառումը մարդկանց ավելի կճնշի սոցիալական բեռի տակ:
«Չգիտեմ` կան մարդիկ, որ կարող են ասել` այո, կողմ եմ օրենքին: Առաջիկա 4-5 տարիներին չեմ կարծում, որ հնարավոր լինի օրենքը կյանքի կոչել: Խաբեության, անպատժելիության երկիր է դարձել, այդ անպատժելիությունն էլ մեզ բերել-հասցրել է այս վիճակին: Ժողովուրդը մեղք է, բայց ժողովուրդն ինքը չի պայքարում իր իրավունքների համար, եթե ժամանակին պայքարեինք, այսօր այս փաստի առջեւ չէինք կանգնի: Ղեկավարը միշտ էլ գռփել ու կերել է, դրա համար ես չեմ մեղադրում վերեւներին, մենք ենք մեղավոր, որ այս օրվան ենք հասել»,- ասաց Ալեքյանը:
Հարցին, թե ի՞նչն իրեն Ազատության հրապարակ կտանի, նա պատասխանեց, որ հավատն է կորցրել պայքարի նկատմամբ, քանի որ առաջին օրվանից, երբ Ազատության հրապարակը վերածվեց պայքարի, բողոքն արտահայտելու վայրի, ինքն այնտեղ է եղել, իսկ հետո նրանք, ում հետ միասին պայքարել է, դավաճաններ են դարձել:
«Հիասթափվել եմ այդ ամենից, քանի որ ժամանակին մեր հերոսներով հպարտանում էինք, իսկ հիմա ձեռքները կրակն ենք ընկել նրանց, ովքեր իրենց հերոսի տեղ են դրել»,- ասաց Ալեքյանը: