Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս խեղճ քննիչները կրակն են ընկել այդ խելագարի ձեռքը։ Անընդհատ այստեղից այնտեղ են քաշում, որ ցույց տան՝ բավարարում են Նիկոլ Փաշինյանի ապօրինի պահանջները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս պահին հիմա ինքը գերագույն գլխավոր հրամանատար ա՞, թե՞ գերագույն գլխավոր խրտվիլակ կամ անմեղսունակ, ինչի՞ մասին է խոսքը։ Թող ժամը 5-ին կանչեր, ինչի՞ է ժամը 4-ին կանչել, երբ այդ ժամանակ սկսում էր հանրահավաքը։ Ընդ որում 4-ին 5 պակաս են ինձ ծանուցագիր տվել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Փաստինֆո»-ի այն հարցին, որ հաշված օրերի ընթացքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի, կա՞ն ելքեր, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ելքեր միշտ կան, բայց այդ ելքերին հասնելու համար առաջին քայլն այն է, որ գլխավոր խոչընդոտը հեռանա։
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի մյուս ղեկավարներին, որոնք նույնպես ՀՔԾ-ում են, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեկուսարաններում էլ հերթ է, Նիկոլը պետք է մեծացնի, որովհետև հերթ է գոյանում։ Շատ ժրաջան աշխատում է հիմա։ Պատերազմի օրերին չէր երևում, չկար։
Սենց դեպքերում ինքը բավական պրոֆեսիոնալ ու նաև իր անմեղսունակ թմի որոշ ներկայացուցիչներ, ողջ պետական ապարատը լծված է ռեպրեսիաներին, բայց սա չի փրկելու նրան։ ԱԱԾ-ն պետք է զբաղվի մեր երկրի անվտանգության հիմնական սպառնալիքով՝ Նիկոլ Փաշինյանով, այլ ոչ թե մեզանով։ Նիկոլ Փաշինյանի մեղքերը բավական շատ են։ Ինքը դրանց ևս մեկը թող չավելացնի, սդրանքների չգնա ու Երևանի կենտրոնում չփորձի արյուն թափել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։