|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իրենեուշ Իրեդինսկու «Վերելակ» ռադիոպիեսի հիման վրա լեհ կինոռեժիսոր Մաչեյ Մարչևսկին ֆիլմ է նկարահանել: Մարչևսկու «Ստվեր» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմը մի տղայի և աղջկա մասին է, ովքեր մնում են վերելակում և սկսում պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իրենց կյանքը, եթե իրականում զույգեր լինեին:
«Ֆիլմը մարդկային հարաբերությունների մասին է և այն մասին, թե ինչ հեշտությամբ կարող ենք լավը վերածել վատի ու կորցնել ամեն ինչ: Ես պիեսն ամբողջությամբ չեմ սցենարի վերածել, այլ վերցրել եմ այն մասը, որտեղ ներկայացված է մարդկանց խաղը, երբ երկուսով մնում են փակ տարածության մեջ»,- ասաց Մարչևսկին:
Ռեժիսորի ներկայացմամբ` զույգերը սկսում են համատեղ կյանք հորինել, բայց հետո ճակատագրի հեգնանքով մտացածին պատմություններին գալիս են փոխարինելու իրական զգացմունքները միմյանց հանդեպ:
Ի դեպ, մինչ այս Մարչևսկին հանդես է եկել որպես դերասան /շուրջ 15 տարի/, և սա, որպես ռեժիսոր, Մարչևսկու առաջին ֆիլմն է: