Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնականաբար, սա հերթական մանիպուլիացիան է, ինչ է նշանակում՝ վերականգնվում է տնտեսությունը՝ այն պարագայում, երբ հունվար–փետրվար ամիսներին մենք ունենք 6-7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, իսկ 2020 թ-ը փակել ենք 7,6 տոկոս տնտեսական անկմամբ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա նշում էր, որ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։
«Եթե Վահան Քերոբյանը վերականգնման հույս է ներշնչում, ապա թող կոնկրետ ասի, թե ինչ գործոններով է տեսնում վերականգնումը։ Եթե խոսքը ներդրումների մասին է, ապա թող ասի, թե ինչ ներդրումների մասին է խոսքը։ Ասում է՝ միլիարդավոր դոլարներ, բայց անցած տարի էլ էին ասում ներդրումներ, երբ իշխանություն էին զավթում՝ այդ ժամանակ էլ էին խոստանում, բայց ակնհայտ է, որ օտարերկրյա զուտ ներդրումները շեշտակի կրճատվում են 2018-2020 թթ-ին կապիտալը երկրից փախնում է, անգամ պետական ծրագրումով կապիտալ ծախսերը չեն կատարվել։ 2018-2020 թթ-ը հայտնի են թերակատարումներով։ Այսինքն, անգամ պետությունը իր բյուջետային ծախսերը չի կատարում։ Նման իրավիճակում, երբ առկա են աշխարհաքաղաքական ռիսկեր, սոցիալական լարված իրավիճակ, խորացող ճգնաժամ, արժույթի արժեզրկում, աննախադեպ գնաճ, այսպիսի պարագայում այդ միլիարդավոր դոլարների ներդրումները, որ խոստանում է նախարարը՝ դա էլ հո գաղտնի տեղեկատվություն չէ՞, որ չի հրապարակում։ Երբ ինչ-որ բան ասում է՝ այն էլ նախարարը, պետք է այնքան հիմնավոր ասի, որ սարկազմով իրեն չարձագանքեն, ի վերջո, ինքը երկրի Էկոնոմիկայի նախարարն է։ Շատ էլ, որ կրակն ենք ընկել ու իրենց խմբակն է զավթել իշխանությունը, պրիմիտիվ պահանջներ կան, գոնե դրանց պետք է հետևել, բայց իրենք այդ սահմաններն էլ են անցնում։ Անպիսի բաներ են ասում, որ դառնում են ծիծաղի առարկա։ Ես դա ցավով եմ ասում՝ նախարարը պարբերաբար հայտնվում է ծիծաղելի իրավիճակներում, ընդ որում, ոչ միայն մասնագիտական շրջանակներում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում