կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-13 15:23
Քաղաքական

Գեղամյանը զգացմունքներին չի տրվի

Գեղամյանը զգացմունքներին չի տրվի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը չի մասնակցել երեկ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումներին, քանի որ մասնակցում էր սահմանադրական փոփոխությունների թեմայով միջոցառմանը և ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նիստին: Նա տեղյակ էր լսումների ժամանակ հնչած հարցերից ու պատասխաններից, և կարծիք հայտնեց, որ լրջագույն վերլուծությունների կարիք կա էներգետիկ ոլորտում և քայլ առ քայլ պետք է փորձել տեսնել՝ հնարավո՞ր է արդյոք ռեզերվներ գործի դնելով վիճակը շտկել:

«Պետք է այնպիսի վերլուծություններ անել, որ սովորական քաղաքացին ծանոթանալով այդ հիմնավորումների հետ, ընդունի, որ լուծումը գոհացնում է իրեն»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արտաշես Գեղամյանը: Այն հարցին, թե ինչպես՞ է վերաբերում այն փաստին, որ ՀԷՑ-ի տնօրենը չեկավ ու չմասնակցեց խորհրդարանական լսումներին, Արտաշես Գեղամյանը խուսափեց կարծիք հայտնելուց, ասելով, որ հարցը ուղղված է ՀԷՑ-ի տնօրենին: Նա հավելեց, որ չի տրվելու էմոցիոնալ մեկնաբանություններին, և ավելի շատ կուզենա տնտեսագիտական հաշվարկներ կատարել: