Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքով մահացած մարդկանց ընտանիքներին փոխհատուցում տալու հարց ներկայումս չի քննարկվում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ նրանց տրվող օգնությունը սոցիալական ոլորտին առնչվող աջակցության տեսակ չէ, այն պետք է իրականացվի կառավարության համապատասխան որոշմամբ:
«Դա մեր նախարարությանը չի վերաբերում: Գուցե արտակարգ իրավիճակների կամ տրանսպորտի եւ կապի նախարարություններին վերաբերող հարց է: Մենք ունենք համապատասխան օրենսդրություն դժբախտ պատահարների դեպքում, եթե դրանք տեղի են ունեցել աշխատանքի վայրում: Սակայն դեպքը տեղի է ունեցել ոչ աշխատանքի վայրում եւ ոչ էլ արտադրական պայմաններում: Դա ընդամենը աղետ է, որի պարագայում մեր նախարարությունը որեւիցե օժանդակություն չի տրամադրում»,- նշեց նախարարը:
Սակայն Արթուր Գրիգորյանը խոստացավ անհապաղ զբաղվել դրանով եւ պարզել, թե մահացածների ընտանիքներն արդյո՞ք ընդգրկված են սոցիալական անապահովության խմբերում: «Եթե այդ ընտանիքները հաշվառված լինեն սոցիալական պաշտպանության համակարգում, ապա հավատացեք, որ օրենսդրական բոլոր տեսակի աջակցությունները միանշանակ կցուցաբերենք»,- ավելացրեց նախարարը: