կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 16:55
Քաղաքական

Էրդողանի եւ Սուրիկ Խաչատրյանի միանման` վանդակավոր կոստյումները

Էրդողանի եւ Սուրիկ Խաչատրյանի միանման` վանդակավոր կոստյումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վանդակավոր կոստյումները հաճախ են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվում: Պատահական չէ, որ այս տարվա հունվարի 12-ին թուրքական Hurriyet պարբերականը հատուկ հոդված հրապարակեց նրա հայտնի կոստյումների մասին: Հոդվածում «Սարար» հագուստի ընկերության գործադիր տնօրեն Ջեմալեթթին Սարարը հայտնել էր, որ Էրդողանը կրում է աշխարհում հայտնի տարբեր ֆիրմաների կոստյումներ, սակայն առաջնահերթություն է տալիս թուրքական արտադրանքին:

«Մենք սպասարկում ենք Էրդողանին՝ իր իսկ ճաշակով և հատուկ ոճով կարվող մեր բրենդով՝ Sartoria-ով: Երբեմն ապրանքը նրանք ենք ուղարկում ՌԹԷ (Ռեջեփ Թայիփ Էրդողան) անունը կրող պարբերանշանով: Մեր` Sartoria ֆիրմայի ապրանքներն ամբողջությամբ կարվում են իտալական և թուրքական գործվածքներից և ձեռքով կարվածի տպավորություն են թողնում: Աշխարհի ղեկավարները նույնպես նախընտրում են դրանք»,- ասել էր Սարարը:

Ուշագրավ է, որ Էրդողանի հայտնի վանդակավոր կոստյումներից մեկի նման կամ հենց այդպիսի մի կոստյում շաբաթ օրը Սյունիքում կայացած` ոչխարների խուզման արարողության ժամանակ կրում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Yerkir.am-ը Սուրիկ Խաչատրյանից նախ փորձեց ճշտել, թե ի՞նչ բրենդի հագուստ է կրում եւ արդյո՞ք տեղյակ է, որ իր կոստյումներից կամ գոնե դրա նման կոստյում կրում է նաեւ Էրդողանը:

Առաջին հարցը Խաչատրյանը խնդրեց գրավոր ուղարկել եւ խոստացավ «ամենայն լրջությամբ» պատասխանել:Իսկ երկրորդ հարցը, չգիտես` ինչու, բորբոքեց ու վիրավորեց նրան: «Քո հագուստը համեմատի Էրդողանի կնգա հագուստի հետ»,- նետեց նա: Ասաց եւ անջատեց հեռախոսը:

Կոստյումները՝ լուսանկարներում