կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 12:05
Հասարակություն

Սիլվա Համբարձումյանը` Սուրիկ Խաչատրյանի մասին

Սիլվա Համբարձումյանը` Սուրիկ Խաչատրյանի մասին

Երեկ Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ, հնչած կրակոցների, մարզպետի եւ նրա մերձավորների բնակարաններում ոստիկանության գտած մեծ քանակությամբ զենք-զինամթերքի եւ դրանց առնչվող այլ դեպքերի մասին yerkir.am-ին իր տեսակետն է հայտնել Սուրիկ Խաչատրյանի ապօրինի գրծողություններից նախկինում տուժած Սիլվա Համբարձումյանը` իր մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանի միջոցով:

 

«Մենք հասկացանք, որ Սյունիքի մարզպետն անպատժելի է, ինչ անում է, ներում է ստանում, անգամ` շքանշաններ: Գիտեք, ես կարծում եմ, որ ծեծն ու գողությունը քրեորեն պատժելի արարքներ են, բայց պատմությունը ցույց է տալիս, որ անպատժելի հանգամանքները շատ-շատ են: «Սիփան 1» ընկերության հասցված վնասը սարքավորման ապօրինի յուրացումը ասվածի վառ օրինակն է»,- օգնականի փոխանցմամբ` ասել է Սիլվա Համբարձումյանը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում զոհվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, ծանր վիրավորվել են նրա եղբայրը՝ ԼՂՀ զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը եւ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգական եւ նրա թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կան  ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն: