Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր հետաքրքիր գունային պատկեր էր ԱԺ նիստերի դահլիճում` մուգ գույների հագուստով պատգամավորների շարքում կողք կողքի նստել էին երեք հանրապետական կանայք` Մարինե Մարաբյանը, Մարգարիտ Եսայանը և Ռուզաննա Մուրադյանը` դեղինականաչավուն հագուստներով:
Մարգարիտ Եսայանը նշեց, որ ոչ մի պայմանավորվածություն չի եղել, պարզապես զուգադիպել է երեք կանանց գունային ընտրությունը: «Մենք էլ նայեցինք մեկս մյուսիս ու շատ զարմացանք, նաև մի քիչ զվարճացանք»,- ասաց նա:
Իսկ թե ինչով էր պայմանավորված այդ վառ գույների ընտրությունը, պատասխանեց. «Գյուղում էի, մեր այգին ճիշտ այս գույների մեջ էր, երևի դրա ազդեցությունն էր: Իսկ այսօր իմ ամենամոտիկ ընկերուհիների երեխաների ծննդյան տոնն է»:
Մարգարիտ Եսայանի խոսքով` ընդհանրապես, վառ գույներով հանգվելը ճիշտ է, դրանիցի տրամադրությունն էլ է բարձրանում: «Եթե հիշում եք` տարիներ առաջ Երևանում գերիշխում էին մռայլ գույները, իսկ հիմա ուրախ եմ, որ վառ գույներն են գերիշխում, և ուրախ եմ, որ գորշը վերանում է, դա միայն լավ է»:
ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանն էլ հավաստիացրեց, որ չեն պայմանավորվել: «Բանից պարզվում է` ներքին ճաշակային պայմանավորվածություն է եղել: Արձագանքը հետևյալն էր` սրանից հետո զանգում ենք իրար առավոտյան ու ասում, թե ինչ գույն ենք հագնելու»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը: