|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սյունիքի նախկին մարզպետ Սուրկ Խաչատրյանի մերձավորները հեոախոսագանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին Սուրիկ Խաչատրյանի՝ 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու համար. գրում է «Առավոտը»:
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումներ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել՝ սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ սյունեցիներին և հատկապես գորիսեցիներին»,- «Առավոտ»-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը՝ չմանրամասնելով, թե հատկապես ում կողմից և ինչ սպառնալիքներ են հնչել: