|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Այսօր հերթական քառօրյայից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա Գալուստ Սահակյանին դիմեց, ասելով, որ բյուջեի կատարողականի քննարկումներից հետո ԱԺ լրատվական ծառայության պետը իր պաշտոնական էջում նշել է, որ ինչ-որ պատգամավոր անգրագետ հարց է տվել: Ու չի նշել, թե որ պատգամավորն է նման հարց տվել: «Գրել է թե զավեշտ է նման հարց տալը: Ես ուզում եմ ձեր գնահատականը, թե մեր աշխատողը, ԱԺ աշխատողը կոչված է մեր աշխատանքը լուսաբանելու՞, թե՞ վիրավորական արտահայտություն անելու մեր նկատմամբ, այլապես այնպիսի տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, այսինքն էդ մարդ չի հասկանում իր առաքելությունը, դերն ու նշանակությունը: Ես պատասխան եմ ակնկալում, և նա ներողություն պետք է խնդրի պատգամավորներից»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը միշտ էլ կողմնակից է եղել պատշաճ պատասխանների, ինչևէ մեկ անգամ ևս կընթերցի,և համապատասխան միջոցառումներ կձեռնարկի: