|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Միլի մեջլիսի պատգամավոր Ալի Հուսեյնլին ադրբեջանական haqqin.az-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլայ Ռիժկովի՝ երեկ Երևանում արած հայտարարությանը, թե «եթե ԼՂՀ-ն Հայաստանի տարածք է, ուրեմն Ռուսաստանն ուրախ կլինի նրան տեսնել ԵՏՄ կազմում»:
Հուսեյնլին հայտարարել է, որ Ռիժկովը «խորհրդային ժամանակաշրջանի ամենաանտաղանդ քաղաքական գործիչներից մեկն է»:
«Ի դեպ, այդ կարծիքին է նաև ռուսաստանցիների մեծամասնությունը: Նա ոչ մի լիազորություն չունի՝ Ռուսաստանի անունից խոսելու, առավել ևս՝ Ղարաբաղի մասին»,- նշել է ադրբեջանցի պատգամավորը՝ շարունակելով հին երգը, թե իբր Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի տարածք: