|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա: Վահագն Թեւոսյանը, որ չորս ամիս առաջ էր նշանակվել «Լուրերի» ղեկավար, նոյեմբերի 14-ին կմեկնի արձակուրդ եւ, ըստ մեր աղբյուրի, 99 տոկոս հավանականությամբ չի վերադառնա: Բանն այն է, որ Վահագն Թեւոսյանը «ՔՊ» ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, ամենայն հավանականությամբ՝ ցուցակի անցողիկ համարում: Մեր աղբյուրն ասաց, որ «Լուրեր»-ի նոր տնօրենի երկու թեկնածություն կա:
Շրջանառվում է Պետրոս Ղազարյանի անունը, որն օրերս է «Կենտրոն»-ից տեղափոխվել Հ1, եւ մի թեկնածություն էլ «Ազատություն» ռադիոկայանից է: Թե ում մասին է խոսքը՝ դեռ չգիտեն: Վերջին տասը տարում հինգ տնօրեն փոխած լրատվականի աշխատակազմը նախկին տնօրեններից առանձնացնում է Գեւորգ Ալթունյանին։ «Հաճույքով կաշխատեինք նրա հետ, եթե վերադարձնեին»,- ասում են նրանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: