կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 08:30
Հասարակություն

Հայաստանյան էլցանցերի ոլորտում շունը տիրոջը չի ճանաչում

Հայաստանյան էլցանցերի ոլորտում շունը տիրոջը չի ճանաչում

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանյան էլ-ցանցերի ոլորտում, ինչպես ասում են՝ շունը տիրոջը չի ճանաչում: 10 օր անընդմեջ, օրը 4-10 ժամ անջատվում են Երևանի ծայրամասերի, հատկապես Չորրորդ և Երրորդ գյուղերի, Հաղթանակ թաղամասի լույսերը: Պատասխանատուները դժգոհ բնակիչներին առաջարկում են «գնալ, Կենտրոնում ապրել», որովհետև «մութ ու ցուրտ տարիներն» «այս կողմերում» դեռ շատ երկար են շարունակվելու, որովհետև «քաղաքում» գծերը գետնի տակով են անցնում, իսկ ծայրամասերում՝ օդով, ու հենց քամի է բարձրանում, բնակիչներն օրերով զրկվում են հոսանքից: Եվ, այնուհանդերձ, վերջին ամիսներին վիճակը նախորդ տարիների հետ համեմատած կատաստրոֆիկ է դարձել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։