Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժամանակ»-ը գրում է․ «Սյունիքի մաքսավորները հսկելու են Երևան-Թբիլիսի գնացքը: Օրերս Հրաչիկ Գոգինյանը նշանակվել է Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ: Ուշագրավ է, որ նրա գործառույթներում նշված է, որ նա պետք է իրականացնի մաքսային հսկողություն Թբիլիսի- Երևան-Թբիլիսի գնացքում, ինչպես նաև հանրապետության կայարաններում հսկողություն իրականացնի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքով ժամանած ֆիզիկական անձանց, ուղեկցող բեռների, ձեռքի իրերի, ինչպես նաև կայարանում իջեցվող ապրանքների նկատմամբ: Թե ինչ կապ ունի Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետը վերը թվարկված գործառույթների հետ, թերևս կարող է ասել միայն ՊԵԿ-ը:
Ի դեպ, Հրաչիկ Գոգինյանի նկատմամբ ամիսներ առաջ ծառայողական քննություն էր նշանակվել, բայց, անկախ ամեն ինչից, նա նշանակվեց իր պաշտոնում: Ուշագրավ է, որ Գոգինյանի քրոջ ամուսինը՝ Վարդան Համբարձումյանը, ով աշխատել է հարկայինի խորհրդայինի տեսչությունում, երկու անգամ դատապարտվել է կեղծ շենգենյան վիզաների համար: Վարդան Համբարձումյանը նաև Ռաֆիկ Մաշադյանի սանիկի՝ ՊԵԿ ծառայող Էլեն Համբարձումյանի հայրն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: