|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 8-ին` ժամը 00.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 10LT675 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնվ.1994թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 60 մ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի ուղևորներ Ա. Կ.-ը (ծնվ.1996թ.) և Մ. Ա.-ը (ծնվ.1996թ.) դուրս են բերվել ձորից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները Ա.Պ.-ին պատգարակով դուրս են բերել ձորից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացավել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրակարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը: